Շախմատային Օսկար
Մասն է | շախմատային տերմինաբանություն ![]() | |
---|---|---|
Մարզաձև | շախմատ ![]() | |
Պարգևատրող | Շախմատային մամուլի միջազգային ասոցիացիա, 64 - Շախմատային տեսություն ![]() | |
Պաշտոնական կայք | oscar.fide.com ![]() |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/74/De_Deen_Larsen%2C_Bestanddeelnr_929-0503.jpg/220px-De_Deen_Larsen%2C_Bestanddeelnr_929-0503.jpg)
Շախմատային Օսկար, ամենամյա մրցանակ, որը շնորհվում է վերջին 12 ամսվա ընթացքում գերազանց արդյունքներ արձանագրած շախմատիստին։
Մրցանակը շախմատիստներին շնորհելու նախաձեռնությունը պատկանում է իսպանացի լրագրող Խորխե Պուիգին և Շախմատային մամուլի միջազգային ասոցիացիային (AIPE)։ Սկզբում քվեարկությանը մասնակցում էին միայն լրագրողները։ Հետագայում նրանց միացան մրցաշարերի կազմակերպիչները և մարզիչները։ AIPE-ի կազմալուծումից հետո մրցանակը մի քանի տարի չէր շնորհվում։
1995 թվականին ռուսաստանյան «64» շախմատային հանդեսի նախաձեռնությամբ պարգևատրումը վերականգնվեց, իսկ 2014 թվականից կրկին դադարեցվեց։
Առաջին օսկարակիրը դանիացի գրոսմայստեր Բենտ Լարսենն է (1967)[1]։
Բրոնզե արձանիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս բրոնզե մրցանակն ունի նավակի մեջ նստած մարդու տեսք։ Հեղինակն է քանդակագործ Ալեքսանդր Սմիռնովը։ Արձանիկը պատկերում է ռուս գրող Նիկոլայ Լեսկովի 1873 թվականի «Հիացած պանդուխտ» պատմվածքի հերոս Իվան Ֆլյագինին[2]։
Սկզբնապես Շախմատային Օսկարն ուներ հովանոցով կնոջ տեսք, որը պատրաստված էր Իսպանիայի Բարսելոն քաղաքի Parc de la Ciutadella զբոսայգու քանդակներից մեկի հիման վրա[1][3][4]։
Օսկարակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ տարիների[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/44/Magnus_Carlsen_%282012%29.jpg/220px-Magnus_Carlsen_%282012%29.jpg)
Ըստ շախմատիստների[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/95/Kasparov-27.jpg/220px-Kasparov-27.jpg)
Շախմատիստ | Երկիր | Քանակ |
---|---|---|
Գարրի Կասպարով | ![]() ![]() |
11 |
Անատոլի Կարպով | ![]() |
9 |
Վիշվանաթան Անանդ | ![]() |
6 |
Մագնուս Կառլսեն | ![]() |
4 |
Ռոբերտ Ֆիշեր | ![]() |
3 |
Բորիս Սպասկի | ![]() |
2 |
Վլադիմիր Կրամնիկ | ![]() |
2 |
Բենտ Լարսեն | ![]() |
1 |
Վիկտոր Կորչնոյ | ![]() |
1 |
Վեսելին Տոպալով | ![]() |
1 |
Ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկիր | Քանակ |
---|---|
![]() |
17 |
![]() |
7 |
![]() |
6 |
![]() |
4 |
![]() |
3 |
![]() |
1 |
![]() |
1 |
![]() |
1 |
Կին օսկարակիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/30/Nona_Gaprindaschwili_1982.jpg/220px-Nona_Gaprindaschwili_1982.jpg)
1982-1988 թվականներին Շախմատային Օսկար շնորհվել է նաև լավագույն շախմատիստուհիներին։
Տարի | Հաղթող | Երկիր |
---|---|---|
1982 | Նոնա Գափրինդաշվիլի | ![]() |
1983 | Պիա Կրամլինգ | ![]() |
1984 | Մայա Չիբուրդանիձե | ![]() |
1985 | Մայա Չիբուրդանիձե | ![]() |
1986 | Մայա Չիբուրդանիձե | ![]() |
1987 | Մայա Չիբուրդանիձե | ![]() |
1988 | Հուդիթ Պոլգար | ![]() |
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Շախմատային Օսկար». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Fox, Genevieve. The Daily Mail. 16 May 2013
- ↑ «ICC Weekly Newsletter. Vol. 3. Issue 22. May 30, 2008». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Շախմատային Օսկար